Ռուսաստանցի քաղաքագետ, Մերձավոր Արևելքի ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին Արցախ կատարած իր այցի վերաբերյալ մի քանի ուշագրավ դիտարկումներ է արել:
Մասնավորապես. «Այսօր այդ տարածքն առանձնացել է Ադրբեջանից եւ չի վերադառնա նրա կազմ։ Որպեսզի Ղարաբաղը Ադրբեջանի կազմում լինի, պետք է ֆիզիկապես բնաջնջել այդ տարածաշրջանի ամբողջ բնակչությանը։ Եթե Ադրբեջանը կարողանա դա անել, Ղարաբաղը կվերադառնա նրա կազմ։ Պարզապես պետք է ինքդ քեզ հարցնես՝ ի՞նչ հետեւանքներ կունենա դա, եւ կարո՞ղ է Ադրբեջանն անել դա։ Հասկանում եք, կան բաներ, որոնք անլուծելի են։ Եվ ղարաբաղյան հակամարտությունը հենց այդ դեպքն է»։
Ալեն Ղևոնդյանի ֆեյսբուքյան էջից: