Յուրաքանչյուր գործ, որ ունի սկիզբ, ունի նաև ավարտ». նշել է վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը:
Առաջին հայացքից նորմալ արտահայտություն է, սակայն երբ հասկանում ես, որ Դարբինյանը նման գեղեցիկ բառապաշարով բնութագրում է իր՝ Վանաձորի առաջիկա ընտրություններում չառաջադրվելը, ակամայից հիշում ես նրա «արկածները» մինչ օրս:
Օրինակ այս մարդը նախորդ ընտրություններից առաջ նման հայտարարություն է արել. «ժողովու՛րդ ջան, լավ կլնի, որ ինձ ընտրեք, որովհետեւ, ոնց են ասում` ձեր տեսած գելը ձեզ ուտի. ես արդեն կերել կշտացել եմ, էն նոր եկողը սոված ա լինելու»: Երևի հասկացել է, որ իրեն բացահայտել է որպես «դանայան տակառ» ու այս անգամ արդեն չեն ընտրելու, դրա համար թեկնածություն չի դնում:
Նա նաև նշել է, որ ուզում է գործի բնույթը փոխել և նշել է, թե ինքը ՀՀ լավագույն դարոժնիկներից է և երկար տարիների փորձ ունի: Այս փորձի լավագույն արտահայտումներից մեկն էլ այն էր, որ այս նախկին երիտասարդը քաղաքի զարգացումը տեսնում էր լրագրողների դեմ պայքարով՝ ղեկավարությանը խնդրելով լրագրողների «դեմն առնել» և թողնել, որ ինքը զարգացնի Վանաձորը:
Այս մարդու «խոհափիլիսոփայական» մտքերից կարելի է ժամերով խոսել, բայց եկեք փաստենք մի բան, որ սրա նմանների տեղը բանտախուցն է և վերջ:
Մանե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից: