Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը, ով բուժման նպատակով վերջին օրերին գտնվում է Բելգիայում, հարձակման է ենթարկվել, այս մասին նա տեղեկացնում է ֆեյսբուքյան իր էջում։ Արմեն Աշոտյանի գրառման մեջ ասվում է.

«Այ հիմա կարող եմ գրել: Բելգիայի Լյուվեն քաղաքում իմ գտնվելու ընթացքում վերջին գիշերը հյուրանոցի մուտքի մոտ ենթարկվել եմ հարձակման:

Բելգիական ոստիկանությունը ընթացք է տվել գործին:

Մտերիմներին և հարազատներին անհանգստություն չպատճառելու համար այս մասին մինչև Հայաստան վերադառնալը գերադասում էի չբարձրաձայնել:

Բարեբախտաբար, ստացվեց խուսափել մեծ ֆիզիկական վնասներից, չնայած նոր տարած վիրահատությունից հետո հենակներով էի և ոչ շարժունակ:

Թե չէ մի հատ էլ երկաթ իմ ոսկորների մեջ, ու ես հանգիստ կկարողանամ առանց քաստինգի մասնակցել Տերմինատորի հերթական նկարահանումներին»։