Մեծ Բրիտանիայում անցկացված հանրաքվեի արդյունքների հրապարակումից հետո վարչապետ Դեվիդ Քեմերոնը խոստացել է հրաժարական տալ: Նա հայտարարել է, որ երկրին նոր դեմքեր են անհրաժեշտ և խոստացել է հրաժարական տալ 3 ամիս հետո:
Նա մանրամասնել է, որ Պահպանողական կուսակցության հեռանալու հետ մեկտեղ հոկտեմբերին Մեծ Բրիտանիան նոր վարչապետ կունենա:
«Չեմ կարծում, որ ինձ համար ճիշտ որոշում կլինի մնալ նավապետի դերում, ով կտանի մեր երկիրը նշանակման հաջորդ կետ»,- ասել է Քեմերոնը:
Նշենք, որ այսօր հրապարակվել են Մեծ Բրիտանիայի` Եվրոպական միության կազմից դուրս գալու հարցով հանրաքվեի վերջնական արդյունքները: Ըստ այդմ` ընտրողների կեսից ավելին` 51.8%-ը, կողմ է քվեարկել ԵՄ-ն լքելուն: