Էդ 800 հեկտարի մասին վերջին ստատուսս եմ գրում ու սրանից հետո ով ինձ կապի էդ քաղաքական խաղաքարտ դարձրած թվերի հետ առանց ցերեմոնիայի ասելու եմ ինչ որ պետքա, որ էս էլ արդեն երկու ամիսա ինձ հազիվ եմ զսպում: Էդ հեկտարներն ու քառակուսի մետրերը հայտարարել են երկու հոգի մեկը այսօր բանտում է մյուսը Բաղրամյան 26-ում: Էդ արդեն Սերժ Սարգսյանը Ժիրոյի համախոհների համար դարձավ սու՞րբ, որ իր ասածը ինձ բերում եք, որպես ապացույց, ուրեմն առաջին օրից ինչ ասել եմ հիմա էլ ասում եմ, ու իմ ասածների մեջ ոչինչ չի փոխվել, եթե դուք Սերժ Սարգսյանի կամ Ժիրայր Սեֆիլյանի ասածով եք ուղղորդվում ապա ես նրանցից ոչ մեկի` այլ իմ աչքով տեսածի ու իմ ոտքով անցածի, ես ասել եմ ու կարող եմ կրկնել, մենք հողեր չենք կորցրել այլ կորցրել ենք դիրքեր, հակառակորդը իր ողջ բանակի և բրիգադների օգտագործմամբ կատարել է դասակի խնդիր, և հյուսիսային և հարավային շրջաններում ես տեսանյութով ցույց եմ տվել և բացատրել, որ դրանք մեր կորցրած դիրքերն էն և էդ ժամանակ ոչ Սերժ Սարգսյանը ոչ է Ժիրայր Սեֆիլյանը դեռ չէին եղել էդ տարածքներում: Հիմա որ Հռոմի Պապն էլ այսօր հայտարարի 800 հեկտար «կորցրած հողերի» մասին ես միևնույնն է դա չեմ ընդունելու, քանզի պետք է ուղեղս հանեմ, որ իմ տեսածն ու անցածը մոռանամ կամ էլ ուրիշների պես հիմնվեմ մեկ ուրիշի ասածի համակարգչի, Հաքին.ազ-ի կամ լրագիր.ամ-ի ասածների վրա և ոչ իմ անձնական ուղեղի: Եթե ուշադրություն դարձնեք իմ վերջին երկու ամսվա գրած ցանկացած ստատուսի տակ անպայման հայտնվում է 3-4 հոգանոց մի «թիմ» որ սկսում են խոսել 800 հեկտարի և իմ ասած իբր ստի մասին: Ուրեմն նորից ասեմ իմ ասած ոչ մի ստորակետից ես չեմ շեղվում և եթե կրկնում եմ եթե Հռոմի պապը Անգելա Մերկերի հետ այսօր հայտարարեն էդ բանջար-բոստանային թվերի մասին ես իմ ասածը հաստատել եմ իմ աչքերին փոխարինած տեսախցիկով, բացեք տեսանյութը և ինձ ցույց տվեք, որտեղ եմ ես ստում, իսկ եթե չանեք ուրեմն գնացեք նշածս մարդկանց էջերում էլ գրեք էդ անհեթեթությունը: Հեմարոյի մասին գրեմ տակը մեկը կգրի « բա հիշում ե՞ս որ ասեցիր 800 հեկտար չենք տվել, բա էդ ոնցա՞ նախագահը հաստատեց...» արա դուք ձեր նախագահը ինքը իմ ասածը չի հաստատել ինքը իմ ասածը հերքելա հաստատելա Ժիրոյի ասածը գնացեք իրանց էլ հարցրեք ես իմ ասածի տերն եմ մինչև էս վայրկյանը և սրանից հետո...
Արշակ Զաքարյանի ֆեյսբուքյան էջից: