«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի առաջնորդ, կալանավորված Ժիրայր Սեֆիլյանը տեղափոխվել է «Վարդաշեն» ՔԿՀ-ի առաձին խուց: Այս մասին երեկ, ի պատասխան մեր հարցին՝ հայտնեց Սեֆիլյանի պաշտպան Արա Զաքարյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալի պահանջը մենախուց տեղափոխվելու վերաբերյալ, կատարվել է:

Զաքարյանը երեկ է տեսակցել իր պաշտպանյալին: Նա մեր հարցին ի պատասխան՝ ասաց, որ Սեֆիլյանի առողջական վիճակը լավ է, դժգոհություններ չունի: Նա ասաց, որ Ժիրայի Սեֆիլյանին կալանավորելուց հետո նրա մասնակցությամբ որևէ քննչական գործողություն չի կատարվել: Հարցին, թե ե՞րբ եք բողոքարկելու Սեֆիլյանին կալանավորելու դատական որոշումը, պաշտպանն ասաց. «Մենք երկուշաբթի բողոքը կներկայացնենք Վերաքննիչ դատարան: Պաշտպաննական կողմը խնդրելու է, որպեսզի դատարանը Սեֆիլյանին ազատ արձակի, իսկ մերժելու դեպքում կիառի այլընտրանքային խափանման միջոց գրավը: Որպես գրավ առաջարկել է Սեֆիլյանին պատկանող երկու բնակարանն ու տասը միլիոն դրամ»,-գրում է թերթը:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: