Այսօր ԱԺ քառօրյա նիստի շրջանակում առաջին ընթերցմամբ քննարկվում էր քաղաքցիական ծառայության մասին, ՀՀ-ի օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը: Հիմնական զեկուցող հանդես էր գալիս քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ  Մանվել Բադալյանը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի այն հարցին, թե արդյո՞ք սահմանադրության խախտում չէ այն, որ քաղ. ծառայողները կրում են կուսակցական պատկանելիություն, Մանվել Բադալյանը պատասխանեց.

«Ինձ համար տարօրինակ է, որ մարդ քաղծառայոդի թափուր պաշտոնի համար առաջին հերթին ձգտում է, առաջին հերթին կարծես թե ի ցույց է դնում ոչ թե գիտելիքը, այլ կուսակցական նշանը և եթե դա պետական ծառայություն է, պետք է վեր լինի ցանկացած կուսակցական առաքելությունից»: