Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, Եվրոպայի կրկնայի չեմպիոն, աշխարհի գավաթի խաղարկության հաղթող Ստեփան Սարգսյանի անվան մրցաշարը երկար տարիներ դարձել է Վանաձոր քաղաքի այցեքարտը: Արդեն 21 տարի ազատ ոճի մրցաշարի ուժեղագույն մարզիկները ժամանում են Հայաստան և պայքարում են անվանի մարզիկի գավաթի խաղարկության հաղթողի կոչման համար:
«Երեխաների համար սա մեծ բան է: եթե այստեղ աշխարհի չեմպիոն է մասնակցում, օլիմպիադայի մասնակիցներ են մասնակցում՝ իրենք նայելով էլ փորձ են ձեռք բերում: Ցանկանում եմ Կիրովականից օլիմպիական չեմպիոն ունենանք, ու ես իմ նպատակին կհասնեմ»,- ասաց օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Ստեփան Սարգսյանը:
Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի խոսքով էլ՝ ցանկացած մրցաշար, ոչ միայն Լոռու մարզին, այլ նաև ՀՀ-ի հեղինակությունն է բարձրացնում, և սպորտը դառնում է ավելի մասսայական:
«Ինչ վերաբերում է կոնկրետ այս մրցաշարին, ապա լոռեցիներիս համար հատկապես հպարտություն է, որովհետև Ստեփան Սարգսյանի նման մարզիկ ունենք, և նա օրինակ է բոլոր տարիքի ըմիշների համար»,-նշեց մարզպետը:
Ի դեպ, պետք է նշել, որ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ըմբշամարտի զարգացման գործում իր անուրանալի ու մեծ ներդրման համար օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Ստեփան Սարգսյանին նվիրել է ավտոմեքենա: Հարկ է նշել, որ ՀԱՕԿ նախագահի նման ուշադրությունը շարունակական բնույթ է կրում: Հայրենական սպորտի ղեկավարը միշտ աջակցում և ուշադրություն կենտրոնում է պահում հայկական սպորտին հաղթանակ պարգևած ցանկացած մարզիկի:
Առավել մանրամասն՝ «Կենտրոն» հ/ը-ի տեսանյութում: