Հատկապես մարզերի բնակչության հիմնական զբաղմունքն ու կարելի է ասել նաև ապրուստի միջոց է հանդիսանում մեղվաբուծությունը: Սակայն, այս տարի եղանակային անբարենպաստ պայմանները իրենց բացասական հետքը թողեցին: Այժմ առկա խնդիրների, հասցված վնասների, ներկա վիճակի մասին ավելի մնարամասն տեղեկանալու նպատակով YN.am-ը ( Yerevan News - Երևան Նյուզ լրատվական կայք ) սամնամաերձ Տավուշի մարզի՝ Կողբ գյուղի բնակչուհի՝ Ծովինար Բարսեղյանի հետ, ով ևս զբաղվում է մեղվաբուծությամբ:
Մեր զրույցի առաջին իսկ պահից նա հայտնեց իր մտահոգությունները. ‹‹ Անընդհատ անձրևները իրենց խիստ բացասական ազդեցությունն են թողել՝ մեղվի զարգացման, բերքի, աշխատանքի, մոմագործության վրա: Բայց, այս վերջին 4 օրերին անձրևները դադարել են, ինչը քիչ- քիչ դրական ազդեցություն է թողել,բայց արդեն մեղրատու ծառերը ծաղկել վերջացրել են, անպես որ մեղրի հույս առանձնապես շատ չկա››:
Այն հարցին, թե՞ անցած տարվա հետ համեմատ, ինչպես է վիճակը, նա մաինշանակորեն նշեց. ‹‹ Ավելի վատ››:
Ծովինար Բարսեղյանը ասաց նաև, որ տարեկան մի քանի անգամ տեղափոխում է մեղուներին: Աջին տեղափոխությունը արդեն կատարել է, բայց երկրորդը դեռ ոչ, սար չի տարել: Ավելացրեց նաև.‹‹ Դեռ ոչ բոլորին եմ վերնահարկեր ավելացրել, դրածն էլ զարգացումը առանձնապես նորմալ չի ընթանում››:
Այն հարցին թե արդյո՞ք ընդհանրապես մի փեթակ վերացել է՝ մեղվապահների լեզվով ասած ‹‹հանգել››. ‹‹Այո ձմռան ընթացում 3 փեթակ հանգել է››:
Թե ի՞նչքան բերք է սպասվում, այս տարի, նա հայտնի այսույթով պատասխանեց. ‹‹ Ճտերն աշնանն են հաշվում: Կարծում եմ նախորդ տարիների կեսը››:
Թե արդյո՞ք գոհացնում է կատարած աշխատանքը,ծախսած միջոցները և սստացված արդյունքը հմապատասխանում են: Կարողանում է կազմակերպել առ ու վաճառքը, ինչպե՞ս է որոշվում մեղրի գինը, այս ամենի շուրջ նա պատասխանեց. ‹‹Դե մեղրի գինը որոշում ենք ընդհանուր շուկային հմապատասխան, և տվայալ տարվա բարենպաստ լինելով: Բերքի քանակությանը համարժեք: Օրինակ, այս տարի բերքի սակավության հետ պայմանավորված ավելի թանկ կլինի գինը, ի համեմատ մյուս տարիների: Վաճառքը կազմակերպում եմ և գյուղում, և գյուղից դուրս: Բերքի շատ լինելուց չէի դժգոհի,բայց եղածից էլ եմ գոհ, բայց, եթե սա համարենք միակ եկամտի աղբյուր, ապա միանշանակ չի բավականեցնի: Կատարած աշխատանքս արդյունքին համապատասխանում է, սակայն ծախսերն ու ստացված արդյունը իրար չի համապատասխանում››:
Պատրաստեց՝ Ռուզաննա Աղաբաբյանը: