«Հայաստանին ու հայ հասարակությանը երկար ժամանակ էր պետք դուրս գալու համար Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցի ոգեղենությունից, էներգետիկայից, երեք օր այլ Հայաստանում ապրելու զգացողությունից: Ծրագրավորվա՞ծ, թե՞ ոչ, բայց իշխանությունը լուծել էր այդ խնդիրը՝ հասարակությանն ավելորդ սթրեսի չենթարկելու ու հանկարծ իրականությունից՝ չափից ու թույլատրելիից ավելի չկտրվելու համար: Իշխանությունը դիմեց շոկային թերապիայի. երեկ Ռադիկ Մարտիրոսյանը վերընտրվեց Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի պաշտոնում»:

Այս մասին այսօրվա իր համարում գրում է «168 ժամ» պարբերականը, նկատելով, որ վերընտրվեց, որպեսզի հասարակությունը վերադառնա այն Հայաստան, որում է՛ր մինչև Հռոմի պապի այցելությունը: Իշխանությունը վերընտրեցրեց Ռադիկ Մարտիրոսյանին, որպեսզի հասարակությունն իրեն զգա ոչ թե Հռոմի պապի այցելած՝ առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած պետության, այլ՝ որպես քոսոտ երկրի քաղաքացի, ինչպիսին որ Հայաստանը որակել էր ԳԱԱ նախկին ու նորընտիր նախագահը:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: