Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեն Գագիկ Ծառուկյանի անմիջական աջակցությամբ և Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ համատեղ նշել է Օլիմպիական օրը, որին մասնակցել են ոչ միայն տարբեր մարզաձևերի ներկայացուցիչներ, այլև հասարակ քաղաքացիներ, նաև օտարերկրացիներ:
Ինչպես աշխարհի տարբեր երկրներում, Հայաստանում նույնպես, ավանդույթի համաձայն, մեծ շուքով են նշում Օլիմպիական օրը: ՀԱՕԿ-ի և հատկապես Գագիկ Ծառուկյանի համար այս միջոցառումը կարևորներից մեկն էր, որը խաղաղության, համերաշխության, ժողովուրդներին միմյանց հետ բարեկամացնելու և սպորտը մասսայականացնելու խորհուրդ ունի, նմանատիպ մրցաշարեր ՀԱՕԿ-ն իրականացնում է ամբողջ տարվա ընթացքում: Իսկ արդյունքն առավել քան ակնհայտ է:
Այս մասին առավել մանրամասն՝ «Կենտրոն» հ/ը-ի «Դեպի Ռիո» հաղորդաշարի հերթական թողարկմանը: