«Բարգավաճ Հայաստան խմբակցության հարուստ ու ակտիվ անդամներից մեկը՝ Աբրահամ Մանուկյանը, անհետացել է: Արդեն տևական ժամանակ է՝ ԱԺ նիստերին չի մասնակցում, կարծես Հայաստանում էլ չէ»: Այս մասին այսօրվա համարում գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում, որ նրանից տեղեկություն չունեն նաև կուսակից ընկերները, այդ թվում՝ կուսակցության ղեկավարը:
Թերթը նկատում է, որ մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ լարվածություն կա Աբրահամ Մանուկյանի և ԲՀԿ-ի միջև, անգամ գրվեց, որ նա ԲՀԿ-ն պառակտելու փորձեր է արել:
«Ես տեղեկություններ չունեմ, կարծում եմ, որ տեղին կլինի իր օգնականից պարզեք, թե նա գտնվո՞ւմ է ՀՀ տարածքում, թե ոչ: Ես տևական ժամանակ է՝ չեմ խոսել իր հետ»,-ասել է ԲՀԿ անդամ, պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:
Նրանից տեղեկություն չեն ունեցել նաև մյուս հար
ցված ԲՀԿ-ականները»:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: