ԱՄՆ Ատլանտա քաղաքի բնակիչ Քլիֆ Կլուգեն նշում է, որ գտել է Կոկա-կոլայի ստեղծման գաղտնի բանաձևի պատճենը,որը ներկայացրել է E-bay համացանցային աճուրդի ժամանակ և հուսով է այն վաճառել առնվազն 5 մլն դոլարով:

Կլուգեի խոսքերով նա կնոջ հետ գտել է գազավորված խմիչքի ստեղծման բաղադրատոմսը,որը թվագրված է 1943 թվականով: Նրանք նշել են, որ բաղադրատոմսը եղել է հին նամակների և թղթերի արկղի մեջ:

«Կոկա-Կոլայի ներկայացուցիչը հերքել է բանաձևի բացահայտման փաստը` հայտարարելով, որ խմիչի գաղտնի հիմքի բաղադրատոմսը այսպես կոչեցյալ 7X-ը նախկինի պես գտնվում է «Կոկա-կոլայի աշխարհ» թանգարանում Ատլանտայում:

«Շատերն են փորձել հայտնաբերել գաղտնի բանաձևը, սակայն ոչ մեկին դա չի հաջողվել»,- նշված է կազմակերպության հայտարարության մեջ: Երկաթե պահարանը երբևիցե չի բացվում, իսկ թանգարանի հաճախորդներին մի քանի մետրից մոտ չեն գալիս:

Կլուգեն հաստատում է, որ իր կողմից հայտնաբերված բաղադրատոսմը նման է երկաթե պահարանում պահվողին: Այս մասին գրում է Итар Тасс գործակալությունը: