Ադրբեջանի Բարդինսկոյե շրջանի բնակիչը բողոքի ակցիա է կազմակերպել ՃՈ-ի գործողությունների դեմ: Ամբողջովին մերկանալով նա նստացույց է արել ՃՈ-ի շրջանային վարչության շենքի դիմաց:
Տղամարդու խոսքերով նա գնացել է այդ քայլին «Ճանապարհային ոստիկանության բծախնդրությունների պատճառով»,- նշում է Newsru Israel-ը: Ցուցարարը նշում է, որ ոստիկանության ղեկավարը նրանից բռնագանձել է մոտ 300 եվրո:
Բողոքի ակցիան գրավել է պատահական անցորդների և ոստիկանության աշխատակիցների ուշադրությունը: Youtube-ում տեղադրված տեսանյութի մեջ երևում է, թե ինչպես է տղամարդը երկար ժամանակ վիճում ոստիկանության հետ և վերջապես հագնում անդրավարտիքը և կտրականապես մերջում հագնել տաբատը:
Պարզ չէ արդյոք վերջում ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն թե ոչ կամ ինչպիսի արդյունք է ունեցել բողոքի ակցիան: