Ռուսաստանի Կիրովի շրջանի №33 մանկապարտեզում,որը գտնվում է Դաչնիյ պողոտա տուն 3А հասցեով, պայթել է գազի վառարանը:
Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան: Մանկապարտեզի աշխատակիցները գալով աշխատանքի վառում են գազի վառարանը, որից հետո էլ տեղի է ունեցել պայթունը:
«Ամեն ինչ տեղի է ունեցել վառարանի օգտագործման կանոնների չհսկման պատճառով: Վառարանը հին է եղել: Աշխատակիցները միացրել են վառարանը, սակայն միանգամից չեն մոտեցրել լուցկին, ինչի պատճառով տեղի է ունեցել գազի կուտակում, իսկ երբ մոտեցրել են լուցկին միանգամից պայթել է»,-այս մասին Metro-ին հայտնել է «Պետերբուրգգազ»-ի ներկայացուցիչը և ավելացրել, որ բարեբախտաբար ոչ ոք չի վնասվել: