Երեկ խելահեղ օր էր՝ իրադարձություններով ու նյարդային վիճակներով լի։ Հայաստան էր ժամանել Եվրոպայի քաղաքական ամենահայտնի դեմքերից մեկը՝ Գերմանիայի արտգործնախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը, որի այցը ղարաբաղյան կոնֆլիկտի թեժացման փուլից և Գերմանիայի կողմից ցեղասպանությունը ճանաչելուց հետո ավելի քան էական է։
Այս մասին այսօրվա իր համարում գրում է «Հրապարակ» օրաթերթն ու նշում, որ մի քանի օրից էլ՝ հուլիսի 4-ին, Հայաստան կժամանի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
Այնպիսի տպավորություն է, որ ԼՂՀ կոնֆլիկտի կարգավորման «վերմակը» միմյանց վրա քաշելու պրոցեսը թեժանում է։
«Վերմակ» իր վրա քաշելու բուռն պրոցես է ընթանում նաև մեր ընդդիմության դաշտում՝ այստեղ թեժ պայքար է ընթանում «ընդդիմադիրի» կոչման համար։ Դիմակներ են պատռվում, «ռազբիրատի» կոչեր են հնչում, հայհոյանքներ, հեգնանք ու հումոր:
Ավելի մանրամասն կարդացե թերթի այսօրվա համարում: