Ազգային ժողովն այսօր վավերացրեց Ռուսաստանի Դաշնության հետ ՀՕՊ միավորված համակարգի ստեղծման մասին համաձայնագիրը: Համաձայնագրին կողմ քվեարկեց 102 պատգամավոր, 8-ը դեմ քվեարկեց:
Նշենք, որ ՀՕՊ պայմանագիրը Հայաստանում` քաղաքական ուժերի, հասարակության կողմից ոչ միանշանակ էր ընդունվում: Հիմնական մտահոգությունն այն էր, որ հակաօդային ուժերի տնօրինման հետ կապված Հայաստանը կորցնում է որոշում կայացնելու լիազորությունը: Ավելին` Համաձայնագրի քննարկման օրերին ԱԺ Բաղրամյան մուտքի մոտ բողոքի ակցիա էին անում քաղաքացիական ակտիվիստներ ու քաղաքական գործիչներ: