«Ժողովուրդ» օրաթերթն այսօրա իր համարում գրում է, որ hաղորդավար և ռեժիսոր Արտյոմ Հակոբյանը երեկ հայտարարել է, որ պատրաստվում է արտագաղթել:
«Ոչ մի րոպե ավել չեմ ուզում մնալ Հայաստանում, որտեղ չկա օրենք, ոչ ոք, որպես ՀՀ քաղաքացի, պաշտպանված չի, որտեղ մի ոհմակ, թքած ունենալով յուրաքանչյուրիս վրա, արդեն լրիվ կորցրած իր մարդկային բոլոր գաղափարները ուզում է մեր արյունը ծծել մինչև վերջին կաթիլը, որտեղ արդեն ժողովրդի մեծ մասն էլ դարձել է իրանց նման վամպիր, որովհետև կծել, վարակել են, որտեղ մինչև չսապոնվես էտ ոհմակից ինչ-որ մեկին, ոչինչ չես ունենա, որտեղ անգրագետներն ու անճաշակներն են որակի ու ճաշակի թելադրողները, որտեղ երգիչները մենակ հարսանիքների համար են, որտեղ հեռուստատեսության եթերում մինչև չտռես կամ նուրբիկ տղա չլինես ու հոնքերդ չհանես, ռեյտինգ չես ունենա, որտեղ քաղաքական գործիչները մինչև քֆուր չտան, չեն հանգստանա, որտեղ բոլորը թքած ունեն իրար վրա, որտեղ ուրախանում են, երբ իմանում են, որ ինչ-որ մեկի մոտ ինչ-որ բան էն չի ու ոչ թե հակառակը»,- գրել է Արտյոմ Հակոբյանը:
Պարբերականը գրում է, որ այս փաստը ուշագրավ է, քանի որ տվյալ դեպքում Հայաստանում առկա մթնոլորտի մասին բարձրաձայնում է մի մարդ, որը հանրային գիտակցության մեջ համարվում է արտոնյալ խավի ներկայացուցիչ: Բայց կյանքը ապացուցում է, որ երբ ընդհանուր մթնոլորտը թունավորված է, ապա ոչ ոք ապահովագրված չէ շնչահեղձ լինելուց:
Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: