Հուլիսի 1-ը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ծննդյան տարեդարձի օրն է:
Սեյրան Օհանյանը ծնվել է 1962 թ.-ի հուլիսի 1-ին Շուշի քաղաքում։
1979 թ.-ին ավարտել է ՀԽՍՀ Նաիրիի շրջանի Մրգաշեն գյուղի միջնակարգ հանրակրթական դպրոցը։ Այնուհետև սովորել է Բաքվի բարձրագույն ռազմական համազորային հրամանատարական ուսումնարանը:
Ավարտել է Բաքվի բարձրագույն ռազմական համազորային հրամանատարական ուսումնարանը։1983 թ. ծառայության է մեկնել Գերմանիայում տեղակայված խորհրդային զորքերի զորախումբ։1988 թ. հուլիսին տեղափոխվել է Անդրկովկասյան ռազմական օկրուգ և նշանակվել Ստեփանակերտ քաղաքում տեղակայված 366-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի մոտոհրաձգային վաշտի հրամանատարի պաշտոնին։1989 թ. օգոստոսին նշանակվել է նույն գնդի մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալի,1990 թ. սեպտեմբերին՝ մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնին։
1992 թ. ապրիլին՝ մոտոհրաձգային գունդը Ստեփանակերտից դուրս բերելուց հետո, ծառայությունը շարունակել է ԼՂՀ պաշտպանության բանակում։ Մասնակցել է բոլոր ռազմաճակատներում մղվող մարտական գործողություններին։1992 թ. դեկտեմբերին նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական կոմիտեի շտաբի պետի պաշտոնին։1994 թ. սեպտեմբերից մինչև 1998 թ. հոկտեմբերը զբաղեցրել է պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը։
1998 թ. հոկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար։1999 թ օգոստոսին ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար։2000 թ. հունվարին՝ ԼՂՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար։
ՀՀ նախագահի 2007 թ. մայիսի 11-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։ 2008 թ. ապրիլի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից և արձակել զինվորական ծառայությունից՝ իր զեկուցագրի համաձայն։ 2008 թ. ապրիլի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։ 2012 թ. հունիսի 4-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։ 2013 թ. ապրիլի 9-ից 20-ը՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար։ 2013 թ. ապրիլի 20-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։ 2014 թ. ապրիլի 3-ից 15-ը՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար։ 2014 թ. ապրիլի 15-ին վերանշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։
Սեյրան Օհանյանն արժանացել է ԽՍՀՄ, Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, այլ երկրների պարգևների:
YN.am-ը շնորհավորում է պարոն Օհանյանին, մաղթում քաջ առողջություն և նորանոր ձեռքբերումներ: