Երկարատեւ ծանր հիվանդությունից հետո Ֆրանսիայում մահացել է Երեւանի «Արարատի» նախկին խաղացող Արսեն Չիլինգարյանը:

Չիլինգարյանը վերջին տարիներին ապրում էր Գրենոբլ քաղաքում: Անցյալ դարի 80-ական թվականների երկրորդ կեսին «Արարատի» կազմում մասնակցել է ԽՍՀՄ բարձրագույն խմբի առաջնությանը: Ավարտելով ֆուտբոլային կարիերան՝ անցել էր մարզչական աշխատանքի: Անվանի ֆուտբոլիստը աշխատել է Հայաստանի տարբեր տարիքային խմբերի հավաքականներում, իսկ նրա վերջին ակումբը եղել է Երեւանի «Ուլիսը»: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ցավակցել է Արսեն Չիլինգարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, հայտնում է ՀՖՖ կայքը: