Ավստրալացի քաղաքական գործիչ, Նոր Ուելսի օրենսդիր խորհրդի անդամ Ֆրեդ Նիլը, որը խորհրդարանում ներկայացրել էր ասորացի և հույն ցեղասպանությունը և վերահաստատել հայերի ցեղասպանությունը, պատասխանել է Թուրքիայի դեսպանի նամակին:Այս մասին նշում է Ավստրալիայում հայկական դատի հանձնախումբը:

Գեներալ-դեսպանի նամակը, որը հիմնված է անհիմն մեղադրանքների հիման վրա, այնքան խորն են, որ  նշում են «այս պահանջների կողմնակիցները երբևիցե չեն կարողացել հաստատել ցեղասպանության պահանջները մեկ հասարակ փաստաթղթով»:

Նամակի մեջ մասնավորապես նշված է.« Ինչպես Դուք նշում եք 2013 թվականի մայիսի 6-ի նամակի մեջ ես ներկայացրել եմ ասորացիների և Անաթոլիայի հելենիկ բնակչության ցեղասպանության ճանաչման միջնորդությունը, որը ներառում է նաև հայերի ցեղասպանության 1997 թվականի ճանաչումը:

Նման միջնորդություններ ներկայացվել են Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի երկու պալատների անդամների կողմից պարբերաբար, որոնք հիմնված են մարդու իրավունքների հարցերի վրա:

Իմ միջնորդության նպատակը չի եղել հարձակվել Թուրքիայի ժամանակակից հանրապետության վրա, որի հիմնադիրն է եղել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը:

Այս ցեղասպանությունները տեղի են ունեցել Օսմանյան կայսրության ղեկավարների կողմից և ոչ ժամանակակից պետության կողմից, որը շատ լավ հարաբերություններ ունի Ավստրալիայի հետ:

Այս միջնորդությունը ներկայացնելիս ես հիմնվել եմ Ցեղասպանության մտավորականների միջազգային ընկերության, Հոլոքոստի և Ցեղասպանության մտավորականների Ավստրալիական ինստիտուտի, և այլ ազգային ու միջազգային գիտական խմբերի զեկույցների հիման վրա: Միանշանակ եզրակացությունը եղել է այն, որ ասորացիները, հայերը և հույները 1910-ականներին և 1920-ականներին ցեղասպանության զոհեր են:

Երբ Թուրքիայի հանրապետությունում տեղի են ունենում հայերի ցեղասպանության համաժողովներ և հիշատակի արարողություններ, այնպիսի թուրք գիտնականներ և գրողներ, ինչպիսիք են Թաներ Աքչամը և Օրհան Փամուկը կոչ են անում ճանաչել հայերի ցեղասպանությունը ես չեմ կարողանում հասկանալ թե ինչպես է Նոր Հարավային Ուելսի օրենսդրական խորհրդի բանաձևը ատելություն սերմանում Ավստրալիայում:
Ասորացիների, հայերի և հույների ցեղասպանությունը արձանագրված է Ավստրալական լրատվաան միջոցների կողմից 1914 թվականից(մինչ Առաջին աշխարհամարտի սկիզբը), պատերազմի տարիներին և 1920-ականներին: Ես նաև կոչ եմ անում քեզ Թասմանյա համալսարանի Ջոն Վիլյամսի ժամանակակից հետազոտությունը, որը հրատարակվել է 2013 թվականի ապրիլին Quadrant պարբերականում:

Քանի որ հայկական ազգային արխիվը ձևավորվել է 1923 թվականին, երբ ցեղասպանությունը արդեն ավարտվել էր, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի պատմիչների համատեղ առաքելությունը քիչ բան կունենան քննարկելու: Հայերի, ասորացիների և հույների ցեղասպանությունների մասին արխիվները գտնվում են Անակարյում, Կոստանտինապոլսում(Ստամբուլ) և Մոսկվայում:

Որպես վերջաբան Քրիստոնեական ժողովրդավարական կուսակցության և ամբողջ Նոր Հարավային Ուելսի խորհրդարանի համար հայերի, ասորացիների, հույների ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում միայն պատմական հարց չէ: Քանի որ ցեղասպանության հետևանքները շարունակվում են մինչև այսօր, միջազգային իրավունքի և մարդու իրավունքների հարց է և ես կշարունակեմ պաշտպանել նման հարցերը յուրաքանչյուր հնարավոր դեպքում»: