Իշխանությունը մտմտում է, թե ինչ կոնֆիգուրացիա է լինելու ապագա ԱԺ-ում մյուս միավորումների մասով, որում իր ուրույն տեղն ունի նաև նորաստեղծ «Համախմբում» կուսակցությունը: Այն ոչ այնքան ներքին, որքան արտաքին խաղի համար է անհրաժեշտ:

Այս մասին այսօրվա իր համարում գրում է «Հրապարակ» օրաթերթն ու նշում, որ հիմա «վերևում» չգիտեն` «Համախմբումն» ում հետ կարող է դաշինքի գնալ՝ «Հայկական վերածննդի՞», ԲՀԿ-ի՞, ՀԱԿ-ի՞։ Բոլորին հավաքել մեկ «զամբյուղում»՝ իշխանության համար վտանգավոր է:

Դեռ իր «տղամարդկային» խոսքը պետք է ասի նաև Ռուսաստանը: Իսկ «ապրոբացիան» տեղի կունենա Գյումրու ընտրություններով:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: