Հունիսի 1-ի դրությամբ Հայաստանի պետական պարտքը կազմել է 5 մլրդ 270 մլն դոլար և մեկ ամսվա ընթացքում աճել է 16.7 մլն դոլարով:

Վերջին շրջանում պարտքի մեծացման խելահեղ տեմպի ֆոնին սա բավական հուսադրող է թվում:

Այս մասին այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու նշում, որ պետական պարտքի համեմատաբար ցածր տեմպով աճին զուգահեռ նվազել են նաև մեր արտաքին պահուստները՝ մեկ ամսվա ընթացքում մոտ 36 մլն դոլարով:

Եթե համադրենք այս երկու ցուցանիշները, ապա կստացվի, որ մեր պարտքը, պատկերավոր ասած, մեկ ամսվա ընթացքում աճել է մոտ 55 մլն դոլարով: Իսկ սա արդեն համահունչ է վերջին տարիներին արձանագրվող պարտքի աճի տեմպին:

Մի ուշագրավ փաստ: Պետական պարտքի այսպիս աճը եղել է հիմնականում ներքին պարտքի կտրուկ աճի պատճառով:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: