«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա իր համարում գրում է, որ իր տեղեկություններով մահացել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարևաններից մեկը, սակայն վերջինիս հարազատներն ու հարևանները, այդ թվում Վարդան Ղուկասյանն ու նրա որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, թույլ չեն տվել դիահերձել հանգուցյալին:

Ըստ պարբերականի, վերջիններս վիճաբանել են ոստիկանների և դատաբժիշկների հետ:

Թերթի փոխանցմամբ, Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանի հրահանգով, հանգուցյալի դին տեղափոխվել է դիահերձարան: Վիճաբանության կապակցությամբ, ոստիկանության Կումայրիի բաժին է հրավիրվել Սպարտակ Ղուկասյանը, որը տեղում ասել է, որ ինքը որպես քրիստոնյա է դեմ դիահերձում կատարելու համար:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: