«Վերին Լարսի անցակետի փակվելուց հետո, երբ պարզ դարձավ, որ այն դեռ երկար չի գործելու, Հայաստանից դեպի Ռուսաստան ավիատոմսերը կտրուկ թանկացել են: Մասնավորապես, մինչ այս Երևան-Մոսկվա չվերթի ավիատոմսը վաճառվել է 51-52 հազար դրամով: Այժմ նույն ավիատոմսը հնարավոր է գնել 68-95 հազար դրամով: Իսկ Երևան-Սոչի ավիատոմսը մինչ Վերին Լարսի անցակետի փակվելն արժեցել է 43 հազար դրամ, այժմ այդ նույն տոմսը հնարավոր է գնել 78 հազար դրամով:

Ի՞նչ է անում Արտակ Շաբոյանի գլավորած տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը:

«Ժողովուրդ»-ի հարցին ի պատասխան՝ ասացին, որ հանձնաժողովը դիմել է ՌԴ հակամենաշնորհային ծառայությանն ու ԵԱՏՄ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով հանձնաժողովին՝ խնդիրն ուսումնասիրելու համար:

Այսպիսով՝ մինչև «խնդիրը կուսումնասիրեն», այդ ժամանակ արդեն Վերին Լարսի անցակետը կբացվի, իսկ ռուսական ավիափոխադրողներն էլ տասնյակ միլիոն դոլարների գերշահույթ կստանան՝ մեր պետության ականջներից «լապշա կախելով»,-գրում է թերթը:

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: