Երեկ ողբերգական վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Հրազդան քաղաքի բնակիչ, 39-ամյա Վանիկ Սարգսյանը իր վարած ВАЗ 2104 մակնիշի T 716 CB 78 ՌԴ համարանիշի ավտոմեքենայով Հրազդան միկրոթաղամասի Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 7-ամյա Ա. Խ.: 

Երեխան տեղում մահացել է, իսկ վարորդին ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը` բաժի պետ Կարեն Գրիգորյանի և Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի աշխատակիցները` վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով` վարորդը գտնվել է ոչ սթափ (խմած) վիճակում: