Մարդկանց մի տեսակ կա, որ ամեն ինչից դժգոհ են, ինչ աչքներին երևա միշտ դժգոհում են , այդ հարցի հետ կապ ունեն - չունեն, մեկա դժգոհում ու իրենց կարծիքն են արտահայտում:
Դրանց մեծ մասը կենտրոնացել է հայոց բանակի ու զինվորի վրա: Ինչ թեմայից ուզում ես խոսա, ինչ ուզում ես պատմի , միևնույնն է իրանց սիրտը ուզում է լացող զինվոր տեսնել, ուզում է սոված , տկար, սպանվող, անպետք զինվոր տեսնի: Ընդհանրապես կապ չունի, որ կյանքում մոտիկից զինվոր չեն տեսել, իրանք բոլորից լավ գիտեն , որ մեր բանակը թույլ ու տկար է:
Ու ոչինչ որ այդ թույլ ու տկար բանակը 25 տարի պահում է Արցախը: Մեկ է զինվորը սոված է: Բանակի մասին լավը խոսացողն էլ վաճառված: Ինձ միշտ թվացել է, որ վաճառվածների մասին ստատուս գրողները ամբողջ կյանքը երազել են , որ ինչ-որ մեկը իրենց մի աման լափ տա՝ տառեր խզբզելու համար: Բանակին, զինվորին ու նրա ծնողին ոգևորողը վաճառված է ՊՆ-ին: Լավ, իսկ սոված-ծարավ զինվորի մասին երազողը, ամեն կերպ զինվորի մեջքը կոտրողը ու՞մ է վաճառված: Լավ, եթե դուք այդ զինվորին չեք տեսել, չեք զրուցել հետը ի՞նչ գիտեք զինվորը սոված է, թե կուշտ: Այս ամենին հետևում է մի պատասխան՝ մեր աչքի տեսածին հավատանք, թե՞ ..: Որնա՞ աչքիդ տեսածը՝ haqqin.az կա՞յքը, Ալիևի հայտարարություննե՞րը, Արցախից փախած բարեկամիդ երևեկայություննե՞րը:
Դուշման Վարդանը մի լավ խոսք ուներ՝ «Հայ երեխային երբեք չասես` քարի մեջ արյուն կա, տղաներին չխեղճացնես»: Տարիները անցել են , Դուշմանը հերոսացել, արտահայտությունը կարելի է ձևափոխել՝ «Հայ զինվորին երբեք չթերագնահատես, տղաներին չխեղճացնես»: Ձեր ամեն մի լացակումած տող կարդում են նաև զինվորները ու նրանց ծնողները: Վերջերս հայտնվել են նաև այնպիսիք, որ զինվորի ծնողներին մեղադրում են , որ թողնում են իրենց երեխաները բանակ գնան: Բա դուք ծնող ե՞ք, ինչի՞ համար եք երեխեքին բանակ ուղարկում, մեր բանակը ախր տկար, սոված ու ծարավ է: Տո որտեղի՞ց գիտես արա: Լսել եմ...: Մեկել կտենաս մեկը մի ճառա գրել՝ արա տեսեք էսի ասումա, որ մեր բանակը հզոր բանակա, վայ տենաս էս ու՞մ բանակի մասինա խոսում:Հայկական ապեր, հայկական բանակի մասինա խոսում: Խի դու ու՞մ բանակի վրա գնացիր: Կամ դու բանակից ի՞նչ ես հասկանում: Հասկանում եմ , որ բանակ ու զինվոր թեման ամենաանշառ բողոքվելու թեման է: Բողոքի ինչքան ուզում ես, մեկա ոչ մեկ ոտդ չի տրորի:
Նախարարի կամ ուրիշ մեկի հետ խնդիր ունե՞ս, իրանց դիմի, բանակը նախարարը կամ մնացած գեներալները չեն , որ բերանի ծամոն սարքես: Դե մեր երկիրն էլ նենց իդեալականա, որ բանակից բացի ուրիշ խնդիր չունենք, բոլորիս հոգսը դա է: Բայց մինչև առաջին լուրջ կրակոցը դիրքերում: Այդ ժամանակ բոլորը սուս են, ձեն - ծպտուն չկա: Մի քիչ հանդարտվի էլի կսկսվի:
Ծառայող ընկերներ, բարեկամներ ու ծանոթներ ունենք: Գրեթե ամեն օր խոսում ենք, մի օր լավ, մի օր վատ անցկացնում են օրերը: Բայց դուխները տեղնա, կարոտնա մի քիչ տանջում: Ճիշտա մեր զորամասերը դեռ հինգ աստղանի հյուրանոցներ չեն, բայց էլի ապրել լինում է: Հա ի՞նչ անենք, որ առավոտները նարնջի հյութով ու սրտիկի տեսքով ձվաձեղով տղերքին քնից չեն հանում: Դա էլ մի կերպ կտանեն:
Ղուրբան լինեք մեր հզոր բանակում ծառայող տղերքին:
Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: