Փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում չեմպիոնական տիտղոս նվաճած բասկետբոլի Հայաստանի հավաքականը երեկ ուշ երեկոյան Մոլդովայից ժամանեց Հայաստան: Հայ բասկետբոլիստներին Երևանում դիմավորեց հոծ բազմությունը: Աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայ բասկետբոլիստները հաճելիորեն զարմացել էին հայ մարզասերների ջերմ ընդունելությունից: Նրանք նշում էին, որ ուրախ են, որ կարողացել են հաղթական պահեր պարգևել հայ ժողովրդին: Իսկ ահա Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Գյոկչյանը նշեց, որ այս հաղթական պահերը չէին լինի, եթե չլիներ ՀԱՕԿ-ի աջակցությունը:
«Շատ էինք սպասում այս հաղթանակին: Տղաները շատ բարձր մակարդակի խաղացողներ էին: Ինչ, որ պլանավորել էինք սկզբում և ընթացքում, գրեթե ամեն ինչ ստացվեց: Անշուշտ, առանց Օլիմպիական կոմիտեի և հատկապես պարոն Ծառուկյանի և Հրաչյա Ռոստոմյանի, Արթուր Նազարյանի, Արիկ Պողոսյանի... առանց այդ մարդկանց ամենօրյա աշխատանքի՝ ոչ մի բան չէր կարող լինել»,- նշեց հավաքականի գլխավոր մարզիչը:
Առավել մանրամասն՝ «Կենտրոն» հ/ը-ի տեսանյութում: