06.07.2016թ.` ժամը 10:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի «ԳԱԶ 66» մակնիշի ավտոմեքենան Սյունիքի մարզի Կապան-Գորիս ավտոճանապարհի 20-րդ կիլոմետր հատվածում՝ Կարմրաքար համայնքի մոտակայքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել:
Ավտոմեքենայում գտնվող 15 հոգանոց անձնակազմը, այդ թվում՝ վարորդն ու ավագը, տեղափոխվել են Կապանի ԲԿ՝ հետազոտման համար։ Զոհեր չկան։
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ իններորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու վթարի պատճառները։