Հանդիպումների ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ու ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը շնորհակալություն են հայտնել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդին առաքելության ընթացքում ծավալած արդյունավետ աշխատանքի համար և մաղթել հաջողություններ հետագա գործունեության մեջ:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդը հյուրընկալվել է պաշտպանության նախարարությունում
Հուլիսի 6-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը և ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ընդունել են Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության ռազմական կցորդ, գնդապետ Էնթոնի Սեբոյին: Հանդիպումը կայացել է Էնթոնի Սեբոյի պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ:![](https://yn.am/disc/06-07-16/a146bf73aca630c5a17d4082304992e6.jpg)
![](https://yn.am/disc/06-07-16/4a3621a147e6933cccaf3e90427fb8d4.jpg)
![](https://yn.am/disc/06-07-16/ead7fb9ce97722f7029870e3b36fa5d4.jpg)