Հուլիսի 8-ին, ժամը 4.25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և խնդրել, որ Երևանի Սողոմոն Տարոնցու նրբանցքի 7 շենք թիվ 1 բնակարան շտապ ոստիկան ուղարկեն:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից, սպանություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Վլադիկ Մ.-ին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 4.10-ին, Սողոմոն Տարոնցու նրբանցքի 7 շենք թիվ 1 բնակարանի շքամուտքում, վիճաբանության ժամանակ, Վլադիկ Մ.-ն կացնահարել է նախկին կնոջը՝ 1979 թ. ծնված Թագուհի Մանսուրյանին, նրա հորը՝ 1954 թ. ծնված Վաչագան Մանսուրյանին, և մորը՝ 1952 թ. ծնված Կարինե Մանսուրյանին: Վերջինս վնասվածքներից տեղում մահացել է, իսկ Թ. Մանսուրյանը և Վ. Մանսուրյանը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Թ. Մանսուրյանը և Վ. Մանսուրյանը հայտնել են, որ վնասվածքները ստացել են Վլադիկ Մ.-ի կողմից հասցված կացնի հարվածներից: Նշանակվել են ԴԲՓ-ներ: Վլադիկ Մ.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն: