Global Media Lab-ը շարունակում է իրականացնել Հայաստանում նմանը չունեցող և բացառիկ նախագծեր, որոնց շարքից է մասշտաբային առաջին “SMM Forum”-ը ինտերնետ մարքեթինգի, վաճառող կոնտենտի և գրաֆիկական դիզայնի մասին արտասահմանյան և փորձագետների մասնակցությամբ: Այն տեղի կունենա հուլիսի 16-ին, ժամը 15:00-ին Best Western Congress հյուրանոցում: Մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ SMM տենդենցների, կիրառվող գործիքների մասին առաջատար մասնագենտերի կողմից, որոնց ընկերությունները աշխարհի TOP Digital Agency-ների ցանկում են:
Ելույթով հանդես կգան՝
1.Օլես Տիմոֆեև- Ուկրաինա, Կիև- Genius Marketing ընկերության հիմնադիր
Թեմա՝ «Ինչպես արդյունավեր կազմակերպել աշխատանքը սոց.ցանցերում և ճիշտ դիրքավորել բրենդը համացանում»
2.Իլյա Կորնեև - Ռուսաստան, Մոսկվա Affect ընկերության կրեատիվ տնօրեն
Թեմա՝ «2016 թվականի ինտերնետ-մարքեթինգի տենդենցները»
3.Գայանե Գրիգորյան -Արաբական Միացյալ Էմիրություններ, Դուբայ - Iris Media ընկերության մարքեթինգի և հաղորդացման տնօրեն
Թեմա՝ «Կորպորատիվ հաղորդակցումը թվային դարաշրջանում»:
4.Վարդան Պապիկյան - Հայաստան, Երևան- Neo Media ընկերության տնօրեն
Թեմա՝ « SEO և կոնտենտ մարքեթինգ »
5.Սեդրակ Մկրտչյան- Հայաստան, Երևան - Պանարմենիան Մեդիա Գրուպ ընկերությունների խմբի դիզայնի բաժնի ղեկավար
Թեման «Տվյալների վիզուալիզացիան սոցիալական ցանցերում»
6.Սեդա Վարդանյան - Հայաստան, Երևան-Global Media Lab ընկերության հիմնադիր տնօրեն
Թեմա՝ «Անփոխարինելի գործիքներ ժամանակակից սոցիալական մեդիա մարքթինգում և դրանց միաձուլումը պարտիզանական մարքեթինգի, անձնական մարքթինգի և աֆֆինթի մասրքեթինգի հետ:»
Ֆորումի նպատակն է փոխանցել նոր գիտելիքներ, ծանոթացնել ոլորտի նորարարություններին, նպաստել Հայաստանում SMM ոլորտի զարգացմանը, SMM մասնագետների գիտելիքների խորացմանը, փորձի փոխանակմանը, ստեղծել կապ հայ և արտասահմանյան ընկերությունների մասնագետների և ոլորտով հետաքրքրվող անձանց միջև:
Հանդիպմանը մասնակիցները կստանան հետևյալ կարևոր հարցերի պատասխանները՝
Ինչպե՞ս է աշխատում SMM-ը և ինչո՞ւ է այն անհրաժեշտ,
Արդյո՞ք համապատասխանում է SMM-ը Ձեր բիզնեսին, ի՞նչ ֆորմատով կարող է այն իրականացվել և ի՞նչ արդյունք կարելի է սպասել,
Ի՞նչ սկզբունքներ են ընկած համացանցում ընկերության արդյունավետության բարձրացման հիմքում,
Կոնկրետ բիզնեսի դեպքում, ո՞ր սոցիալական ցանցերը կարելի է առաջնային օգտագործել,
Սոցիալական ցանցերում առաջմղման ռազմավարությունների տարբերությունները,
Ինչպե՞ս կազմել կոնտենտ պլան և հետևել դրա արդյունավետությանը ցուցանիշներով:
Ինչպե՞ս օպտիմալացնել բյուջեն և միաժամանակ մեծացնել շահույթը:
Ֆորումի ժամանակ մասնակիցները կստանան աշխատանքային ձեռնարկ ինտերնետ մարքեթինգի վերաբերյալ ինքնուրույն ֆեյսբուքյան էջերը կառավարելու և առաջխաղացնելու վերաբերյալ, ինչպես նաև մասնակցության հավաստագիր:
Ֆորումի արժեքը՝ 10.000 ՀՀ դրամ
Ֆորումին մասնակցելու համար կարող եք գրանցվել այստեղ` https://goo.gl/Da6eUK
Գրանցման վերջնաժամկետ՝ 11.07.2016