«ՉԻ» տեղեկություններով՝ սեպտեմբերին կայանալիք Սևանի քաղաքապետի ընտրություններում գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանի հետ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել նաև Սևանի հոգեբուժարանի կլինիկայի տնօրեն Գագիկ Կարապետյանի որդին: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ պայքարը թեժ է լինելու, քանի որ Գագիկ Կարապետյանը ջանքեր չի խնայում որդուն ապագա քաղաքապետի պաշտոնում տեսնելու համար:
Նշենք, որ քաղաքապետի նախկին ընտրություններում Գագիկ Կարապետյանը հնարավոր ամեն բան անում էր Ռուդիկ Ղուկասյանին սատարելու համար»,-գրում է թերթը: