«Հրապարակ» օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ Գյումրիից թերթի աղբյուրները հայտնում են, որ Գերմանիայի և Ֆրանսիայի հավաքականների խաղից առաջ՝ երեկոյան 7-8-ի սահմաններում, Շիրակի դաշնակցական մարզպետ Հովսեփ Սիմոնյանին նկատել են բույքմեյքերական գրասենյակ մուտք գործելիս։

Ըստ երևույթին՝ մարզպետը որոշել էր խաղադրույք կատարել։ Թերթի աղբյուրը նախ ճանաչել է մարզպետի մեքենան՝ 027 LL 55 պետհամարանիշով սև Toyota Prado ամենագնացը, հետո տեսել է նաև մարզպետին ու վարորդին՝ մեքենայից իջնելիս և բույքմեյքերական գրասենյակ մտնելիս։

Պարբերականի լրագրողը զանգահարել է մարզպետ Սիմոնյանին՝ պարզելու, թե ո՞ր թիմի երկրպագու է և ի՞նչ խաղադրույք է կատարել։ «Բայց ուժեղ եք ասում… ընդհանրապես ես էդ ֆուտբոլը չեմ նայել, էդ ժամին էլ քնած եմ եղել՝ շատ խորը ու բավական հոգնած։ Էդ ինչ- որ ասում ես, ես չգիտեմ՝ էդ ում է վերաբերվում, ինչի ես ասում դա»,-ասել է նա։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: