Սիրիայում տեղակայված ռուսական օդատիեզերական ուժերին պատկանող Ка-52 ռազմական ուղղաթիռի օդաչուներն իսկական շոու են ցուցադրել Լաթակիայի լողափերից մեկում հանգստացողների համար... Գրառմանը կցված տեսանյութում երևում է՝ ինչպիսի ցնծությամբ են ընդունվում ռուս զինծառայողների կողմից ոչ մեծ բարձրությամբ իրականացված օդային մանևրները բնակչության շրջանում:
Մինչդեռ, այս համատեքստում ամենաուշագրավն այն է, որ ինչպես վերոնշյալ Ка-52, անպես էլ Ми-28Н տեսակի ուղղաթիռներ Սիրիա ուղարկելու մասին ռուսական կողմը պաշտոնապես չէր հայտարարել. այդ մասին նախկինում գրել են բացառապես հետախուզական ուղղվածության մի քանի լրատվամիջոցներ:
Իսկ այս իրողությունն իր հերթին նշանակում է, որ չնայած դեռևս ս.թ. մարտի կեսերին ՌԴ իշխանությունների կողմից օդատիեզերական ուժերի հարվածային հատվածի զգալի մասի դուրս բերման որոշման հրապարակմանը և դրա իրականացման գործընթացին, այնուամենայնիվ Ռուսաստանը հատկապես Արաբական Հանրապետության տարածքում հայտարարված հրադադարի ռեժիմի և հակամարտության կարգավորմանը նվիրված քաղաքական գործընթացի փաստացի տապալման պայմաններում կրկին ոչ հրապարակային կերպով համալրում է Լաթակիայի Հմեիմիմ օդային բազան...
Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից: