Ինքնաձիգից առաջինը կրակ բացեց Ադրբեջանի զինված ուժերը: Ու առանց հասկանոլու այդ կրակով ջրեց տարածված այն միֆը, որ ապրիլ ամսվա մարտերը հաղթել է, որ բանակցությունների ժամանակ պայմանավորվել են տարածքների վերադարձման մասին: Այս ամենը ադրբեջանական մամուլը և պաշտոնյաները տարածեցին իրենց ժողովրդի գլուխը բռնաբարելու համար, դրանից օգտվեցին նաև հայերի մի մասը:

Եթե բանակցությունները Ադրբեջանի օգտին էին , ի՞նչ կարիք կար դիվերսիա կազմակերպելու, ի՞նչ կարիք կար նորից սրել իրավիճակը սահմանին: Նրանց, եթե լսեինք ապա այս քանի օրը Արցախը պետք է հանձնվի Ադրբեջանին, հետևաբար կարիք չկար կրակոցների:

Քանի որ ադրբեջանական զինված ուժերը և երկրի ղեկավարությունը մտածելու ունակությունով չեն փայլում , այդ պատճառով հենց իրենք բացահայտեցին իրենց հեքիաթը: Իլհամ Ալիևը զինեց Զաքիր Հասանովին ու ուղարկեց հարձակման: Այս ամենը հաստատեցին այն կասկածները, որ Ադրբեջանը ցանկանում է ժամանակ ձգել , քանի որ ապրիլի մարտերի ժամանակ անտանելի կորուստներ է կրել , նրան ժամանակ էր պետք ոտքի կանգնելու համար: Դա էր պատճառը, որ Ալիևը աշխարհի ոտքերը ընկել ու հրադադար էր խնդրում , դողում էր սեփական աթոռի համար:

Փառք ու պատիվ հայ զինվորին: Թշնամու դիվերսիոն գործողությունները կասեցրել են հերիք չէ, մի բան էլ սատկացնելով հետ են շպրտել:

Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից: