Հուլիսի 10-ին, ժամը 21.25-ին ստացված ահազանգի արդյունքում պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի 4 հասցեում գտնվող շենքի տանիքում՝ մոտ 1000 քմ մակերեսով:
Դեպքի վայր են մեկնել 12 մարտական հաշվարկ, 3 ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը:
Հայտարարվել է հրդեհի բարդության 3-րդ աստիճան: Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.26-ին, մարվել՝ 00.53-ին:
Պարզվել, որ ամբողջությամբ այրվել են Տիգրան Մեծի պողոտայի թիվ 4 հասցեի 7-րդ հարկի տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 700 քմ) և «ՀԱՆԱՐԴ» ՓԲԸ-ին պատկանող գրասենյակային տարածքում՝ 9 աշխատասենյակ՝ գույքով (մոտ 400 քմ):