«Արդեն սկսել է ուրվագծվել Սերժ Սարգսյանի խոստացած «ապահով Հայաստանը», երեկ պաշտոնապես հայտնի դարձավ, որ «Հսւյռուսգազարդ» ընկերությունը դիմել է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին`ապահով Հայաստանում գազի սակագինը բարձրացնելու վերաբերյալ` միանգամից 64 տոկոսով` 1000 խմ գազը 132 հազար դրամի փոխարեն բնակչությանը կվաճառվի 221 հազարով: Իհարկե իշխանությունները շոուներ բեմադրելուց հետո կհամաձայնեն սակագինը բարձրացնել ոչ թե 221, այլ 220 հազար դրամով` իբր հասարակության շահերից ելնելով: Ամեն դեպքում առաջիկայում համատարած թանկացում է սպասվում: Հատկանշական է, որ այս փաստը հրապարակվեց ընտրություններից հետո, երբ առաջիկա 4 տարիներին որևէ համապետական ընտրություն չի սպասվում: Այսինքն`իշխանությունները սպասեցին, մինչև քաղաքական դաշտում վերջնականապես հաստատեն լիարժեք մենաշնորհ, որից հետո հասարակության հետ վարվում են, ինչպես կամենում են: Եվս մեկ ուշագրավ հանգամանք, երբ նախօրեին «Ժողովուրդ»-ը դիմել էր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանին, վերջինս հավաստիացրել էր, թե իրենք նման դիմում չեն ստացել: Սինչդեռ հանձնաժողովին դիմումը ներկայացված է եղել ավելի վաղ, պարզապես երեկ պաշտոնապես հայտարարվեց այդ մասին»,- այսօրվա առաջնորդողում գրել է «Ժողովուրդը», որի ամբողջական հրապարակմանը կարող եք ծանոթանալ թերթի այսօրվա համարում: