Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հանդես է եկել Վիեննայում տեղի ունեցած ԵԱՀԿ մշտական խորհդրի նիստի ժամանակ:  

Նա կոչ է արել ԵԱՀԿ պետություններին օգտագործել Հելսինկի +40 գործընթացը վերջինիս  դիրքերը ամրապնդելու համար: Մամեդյարովը նշել է, որ կազմակերպության համեմատական առավելությունը հիմնվում է բազմակողմանի անվտանգության հասկացության վրա և շեշտել է կազմակերպության դերը պետությունների անվտանգությունը ապահովման համար:

Կոչ անելով ավելի լայն քննարկումների ԵԱՀԿ-ի ներսում ձգձգված հակամարտությունների, այդ թվում Լեռնային ղարաբաղի հակամարտության հարցի շուրջ` նա նշել է.« Ադրբեջանը հավատում է հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղության հասնելու ներուժը դեռևս սպառված չէ» և ավելացրել է, որ անհրաժեշտ է «վերակենդանացնել» ԵԱՀԿ Մինսկի խումբի աշխատանքները` կոչ անելով ավելի էական բանակցությունների, քան ուղղակի ձևական բանակցությունների:

Նա նաև հրավիրել է ԵԱՀԿ դիտորդական առաքելությանը, ներկա գտնվելու մոտակա նախագահական ընտրություններին: