Հուլիսի 13-ին, ժամը 11.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 56 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, ներսում գտնող քաղաքացին չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են բնակարանի դուռը. հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 1950թ. ծնված Է. Բ.-ի դին: