Ոստիկանության Աբովյանի բաժին հուլիսի 11-ին ժամը 23:40-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ գյուղի 12 փողոցի 32 տանը մահացած երիտասարդ տղա կա:

Այս մասին հայտնում է shamshyan. com կայքը։

Ոստիկաններն ու քննիչները տան բակում հայտնաբերել են նույն տան բնակիչ, 35-ամյա Արսեն Այվազյանի դին՝ գլխի մասում ստացած հրազենային վնասվածքով: Հայտնաբերվել է նաև նրա անվամբ ողորկափող հրացան:

Աղբյուրի տեղեկություններով՝ այդ օրը Ա. Այվազյանը վիճաբանել է կնոջ հետ, հետո ցանկացել է մոտենալ երեխային, երեխան չի մոտեցել. Ա. Այվազյանը վերցրել է ողորկափող հրացանը, կրակոցներ արձակել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։