Թուրքիայի վճռաբեկ դատարանը բեկանել է նախկին բոլոր դատավճիռները` նշելով, որ Հրանտ Դինքի սպանությունը իրականացվել է կազմակերպված հանցավոր խմբավորման կողմից: Այս մասին գրում է Hurrietdailynews-ը:

Այսօր հրապարակված դատավճիռը նախկինն է թողել սպանության մեջ մեղադրվող Օգյուն Սալմասթի և Յասին Հայալի նկատմամբ պատիժը, սակայն նոր որոշմամբ նրանք ունեցել են հանացվոր խմբի հետ կապեր:

Նախկին վճիռը, որի համաձայն Հրանտ Դինքի սպանությունը ոչ մի կապ չի ունեցել հանցավոր խմբի գործունեության հետ շատ հակասական էր, որը մեծ արձագանք էր գտել հասարակության մոտ:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող Օգյուն Սալմաստը և Յասին Հայալը դատապարտված են ցմահ ազատազրկման: