«Ախալքալակի շրջանի հայաբնակ Վաչիան գյուղում հուլիսի 10-ի գիշերը հինգ հոգանոց հայ ընտանիքին դաժանաբար սպանած տղամարդը նախնական վարկածով տուն է մտել գողության նպատակով, քանի որ բավականին պարտքեր է ունեցել։ Այս մասին մեզ հետ զրույցում, անդրադառնալով դաժան սպանության զոհ դարձած Քաչոտյան ընտանիքի և նրանց սպանության մեջ մեղադրվող Նոդար Ակոպովի կատարած հանցանքին, ասաց Վրաստանի հայազգի պատգամավոր Սամվել Պետրոսյանը՝ նկատելով.

- Սկզբում շրջանառվում էր նաև բռնաբարության վարկածը, սակայն այն, կարծես թե, բացառվել է։ Այժմ գողության վարկածն է քննվում։ Ախր ոճրագործը վատ հարաբերությունների մեջ էլ չի եղել այդ ընտանիքի հետ։ Թե ինչն է խելքին բրդել նման ոճրագործություն կատարել, փորձում է հասկանալ ողջ գյուղը։ Ասում են, որ նա գողության պահին պարզապես խուճապի է մատնվել, երբ տանտիրուհին ճանաչել է նրա ձայնը»,–գրում է թերթը։

Ավելի մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում: