Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի։ Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ ձեռնպահ մնալով հրապարակել զոհվածի վերաբերյալ տվյալներ:

«Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է զոհվածի հարազատների հետ»,-ավելացրեց Բալայանը:

Նշենք, որ Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի տվյալներով առնվազն 84 մարդ զոհվել է, իսկ 18-ը գտնվում են կրիտիկական վիճակում: Ինչպես հայտնել ենք, հսկայական բեռնատարը մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ, ովքեր նշում են Բաստիլի գրավման օրը: Նախագահ Ֆրանսուա Օլանդը տեղի ունեցածն արդեն անվանել է ահաբեկչական հարձակում: