Այսօր ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ Վ. Գասպարյանը աշխատանքից ազատել էր ոստիկանության Թալինի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Պողոսյանին: Նա ազատման պատճառ է ձևակերպել «սպային ոչ վայել պահվածքի համար»։

Իսկ մեկ այլ հրամանագրով ոստիկանության գնդապետ Արմեն Մելոյանը ազատվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Թալինի բաժնի պետ: 

ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Սամվել Խմելյանը ազատվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ:

Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արտակ Ղազարյանը ազատվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ:

Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արսեն Ավոյանը ազատվել է ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոսռիկանության Կոտայքի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ:

Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Կարո Մանուկյանը ազատվել է ոստիկանության Նոր Հաճընի բաժանմունքի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Նաիրիի բաժնի պետ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության Աշտարակի բաժնի պետ է նշանակվել Ալբերտ Երիկյանը, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության իրավաբանական վարչությունում: