Թուրքիայում 754 զինծառայողներ են ձերբակալվել երկրում հեղաշրջում իրականացնելու փորձի համար: Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ-ները՝ հղվելով Թուրքիայի արդարադատության նախարարությանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել էր, որ զինված անձիք փորձ են կատարել իրենց ձեռքը վերցնել իշխանությունը, սակայն նրանց ջանքերն ապարդյուն են եղել: Սակայն զինվորականների մի մասը դիմել են ժողովրդին՝ հավաստիացնելով հակառակը: Այս իրադարձություններից հետո Ստամբուլում տեղի ունեցած խոշոր բախումներ: