ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշի եղբայր և Ֆլորիդայի նահանգապետ Ջոհն Էլիս Բուշը,որը այժմ ԱՄՆ-ում ամենաազդեցիկ դեմքերից մեկն է, Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի կողմից ճանաչվել է «Հայաստանի բարեկամ»:  

Նրա ամենաազդեցիկ  քայլը եղել  է 1988 թվականի դեկտեմբերին երկրաշարժից անմիջապես հետո, երբ վերջինս հայտարարել է, որ իր 12 ամյա տղայի Ջորջի հետ մեկնում է Հայաստան  օգնություն հասցնելու երկրաշարժից տուժածներին:

Բուշի վրա շատ խոր ազդեցություն է ունեցել երկրաշարժից ստացված տպավորությունները: «Յուրաքանչյուր կառույց հիմնահատակ ավերված էր, մարդիկ քայլում էին փողոցներով գրեթե մերկ և քաղցած»,- նշել է Ջեբ Բուշը հեռուստատեսությամբ տված հարցազրույցի ժամանակ և ավելացրել, որ հիվանդանոցում հիվանդ երեխաների դժբախտության պատկերը հավետ կմնա իր և իր տղայի հիշողության մեջ:

Ամերիկյան պարբերականներից մեկը նկարագրելով Բուշի այցը նշում է « Արտասուքը աչքերին նախագահ Ջորջ Բուշի որդին նվիրում էր սննդամթերք և խաղալիք երկրաշարժից տուժած Հայաստանի երեխաներին» : Հարցազույց տալով Ջեբ Բուշը նշել է, որ սա իր ամբողջ կյանքում արած ամենալավ սուրբ ծննդյան նվերն էր:

Ընտրելով Ջեբ Բուշին որպես «Հայաստանի բարեկամ» 2013 թվականի համար, թեմը հաշվի է առել նրա Ֆլորիդայի նահանգապետի պաշտոնում ցուցաբերած արժանիքները և մեծ սիրով նշել նրա այցը դեպի Հայաստան երկրաշարժից անմիջապես հետո:

Պարգաևտրումը հայկական թեմը հանձնել է Հայ օգնության հիմնադրամի (ԱՄՆ) Տնօրենների խորհրդի անդամ Մարթա Բաթմասյանին՝ Ջեբ Բուշին փոխանցելու համար: