Հուլիսի 16-ին դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում Երևանի շտապօգնության 1-03 հերթապահ խումբը ոտիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել է, որ կանչով մեկնել է Նորք-Մարաշ վարչական շրջանի Նորքի այգիների տներից մեկն, որտեղ նկուղում հայտնաբերել է կախված տղամարդու դի, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն տան բնակիչ, 51-ամյա Ա. Հ.-ն էր: Դեպքի վայրում հավաքվածներն պատմել են, որ պատճառը եղել է այն, որ ամուսինը կնոջը մեղադրել է անհավատարմության մեջ, ինչի համար էլ դիմել է այդ ծայրահեղ քայլին:
Քննչական բաժինը այս տեղեկությունը նույնպես պարզում է: