Րոպեներ առաջ Երևանի Խորենացի փակված փողոցից, որտեղ դեռևս շարունակվում են զինված գործողությունները, բերման ենթարկեցին 3 քաղաքացիների: Քաղաքացիները պատրաստում էին պաստառ, որի վրա գրված էր՝ «այլ ելք չկա»: Ոստիկաններն այս պաստառը «չափազանց» վտանգավոր համարեցին և բերման ենթարկեցին 3 երիտասարդների:

Այդ պահին իրավիճակը որոշակիորեն լարվեց. ոստիկանությունը հրաժարվեց տալ համապատասխան պարզաբանում թե ինչու բերման ենթարկվեցին այդ 3 քաղաքացիները: Տեղի ունեցավ քաշքշուկ հավաքված լրագրողների և ոստիկանության ծառայողների միջև:

Ոստիկանության կապիտան Աղաջանյանն ասաց, որ բերման ենթարկելու որոշումը եղել է իրենը, սակայն առանց որևէ հիմնավորման:

Ըստ որոշ տեղեկությունների 3 երիտասարդներն ակտիվիստների էին: Նրանցից երկուսը ՀԽ անդամ Կարո Եղնուկյանի դստրերն էին: