Բրիտանական The Daily Mail պարբերականը հրապարակել է սկանդալային լուսանկար, որում երևում է, թե ինչպես են իշխանությունները պետական հեղաշրջման չստացված փորձի տասնյակ մասնակիցների կիսամերկ վիճակով կապկպել ու գցել փակ մարզասրահում:
Լուսանկարում պատկերվածները թուրք զինվորականներ են, ովքեր ձերբակալվել են ու զրկվել համազգեստից: Նրանք միայն մի չնչին մասն են կազմում այն 6.000-ից ավելի ապստամբների, ովքեր լույս հուլիսի 16-ի գիշերը տեղի ունեցած դեպքերի առնչությամբ ձերբակալվել են:
Ըստ The Daily Mail-ի` չստացված հեղաշրջումը առիթ կհանդիսանա, որպեսզի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր թափով սկսի ոտնահարել մարդու իրավունքները: